|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև զորակոչի ավարտը «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններում իրականացնելու են շուրջօրյա պարեկային ծառայություն` արտերկրից ժամանող զորակոչիկներին դիմավորելու, ըստ անհրաժեշտության` զորակոչի վերաբերյալ իրավական պարզաբանումներ տրամադրելու համար:
Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ռազմական ոստիկանները հետևելու են նաև օդանավակայանների տարածքում զինծառայողների կողմից զինվորական համազգեստի կրման կանոների պահպանմանը: