|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Չինաստանի և ԱՄՆ-ի առևտրային հակասությունների հարցով բանակցություններ, որոնք մեկնարկել են երկուշաբթի, ավարտվել են: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը. հայտնում է РИА Новости-ն: Նրա խոսքով` դրանց արդյունքների մասին կհայտարարվի մոտ ժամանակներս:
Հարցին` չինական կողմը կարո՞ղ է բնութագրել այդ բանակցությունները որպես հաջող, դիվանագետը պատասխանել է, որ բանակցությունների դրական արդյունքները բարենպաստ են ոչ միայն Չինաստանի և ԱՄՆ-ի, այլև համաշխարհային տնտեսության համար: