|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռուստաուղերձով դիմել է ամերիկացիներին քաղաքական ճգնաժամի ֆոնին, որն առաջացել է այն պատճառով, որ դեմոկրատները չեն ցանկանում հավանության արժանացնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ֆինասնավորումը. հայտնում է «Դոյչե վելեն»-ն:
Թրամփն անօրինական միգրացիայի հետ կապված իրավիճակը «հումանիտար ճգնաժամ» է անվանել` նշելով, որ իրավիճակը Մեքսիկայի հետ սահմանին դուրս է եկել վերահսկողությունից նարկոթրաֆիկի և անօրինական միգրացիայի պատճառով:
ԱՄՆ նախագահն արտակարգ դրություն չի հայտարարել, սակայն պահանջել է դեմոկրատներից` բյուջեի նախագծում 5,7 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար: