|
Փոխարժեքներ
23 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.51 |
| EUR | ⚊ | € 443.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.6796 |
| GBP | ⚊ | £ 509.2 |
| GEL | ⚊ | ₾ 141.23 |
Աղբյուրը՝ Alikonline
Իրանահայ ճանաչված գործարար Լևոն Ահարոնյանն «Ամին օլ Զարբ» բարձրագույն շքանշանի է արժանացել:
Երեկ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի ներկայությամբ կայացել է «Ամին օլ Զարբ» բարձրագույն շքանշանի 3-րդ շրջանի հանդիսավոր արարողությունը:
«Ամին օլ Զարբ» գործարար բարձարագույն շքանշանի են արժանացել իրանցի 8 ճանաչված գործարարներ, որոնց թվում է եղել նաև իրանահայ ճանաչված գործարար, Իրանի տրանսպորտի եւ տարանցիկ բեռնափոխադրման առաջատարներից մեկի՝ «Սաթի» ընկերության հիմնադիր եւ սեփականատեր Լևոն Ահարոնյանը:
Արարողության ժամանակ ելույթով հանդես է եկել Իրանի Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին: Ընդգծելով ներկայիս պայմաններում երկրի տնտեսության կենսունակության ապահովման համար արտահանման կարևորությունը` Ջահանգիրին հատուկ անդրադարձել է այդ ասպարեզում իրանահայ գործարարների դերակատարությանն ու մատուցած ծառայություններին:
Նշենք, որ Լևոն Ահարոնյանն ակտիվ դերակատարություն է ունեցել իրանահայության ազգային-հասարակական կյանքում: Վաստակավոր գործարարը համարվում է Իրան-Հայաստան առեւտրի պալատի հիմնադիրն ու երկու երկրների միջև չվերթերի հաստատման նախաձեռնողը: