|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրանի դեմ հնչեցրած մեղադրանքները Եվրոպային չեն ազատում պատասխանատվությունից՝ ահաբեկիչներին ապաստան տրամադրելու եւ նրանց քողարկելու համար: Ըստ ԻՌՆԱ գործակալության` այս մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ մեկնաբանելով Իրանի անվտանգության նախարարության դեմ պատժամիջոցներ սահմանելու ԵՄ որոշումը:
«Եվրոպացիները, այդ թվում՝ Դանիան, Հոլանդիան եւ Ֆրանսիան, քողարկում են ահաբեկչական այն խմբավորմանը, որը 12 հազար իրանցու է սպանել եւ խրախուսել է Սադամ Հուսեյնի հանցագործություններն ընդդեմ Իրաքի քրդերի, ինչպես նաեւ այն ահաբեկիչներին, որոնք Եվրոպայից կազմակերպում են անմեղ իրանցիների սպանդը: Մեղադրանքներն Իրանի դեմ չեն ազատում ԵՄ-ին պատասխանատվությունից»,- գրել է Զարիֆը:
Հիշեցնենք, որ նախօրեին ԵՄ-ն համաձայնել է օրինականացնել Իրանի հատուկ ծառայությունների դեմ սահմանված պատժամիջոցները՝ իբր Եվրոպայի տարածքում սպանության նպատակով կազմակերպված գործողության պատճառով:
Հոլանդիայի իշխանություններն Իրանին մեղադրում են երկրի տարածքում իրանական ծագմամբ երկու քաղաքացու քաղաքական սպանության մեջ: Իսկ նախորդ տարվա նոյեմբերին Դանիան իր դեսպանին հետ էր կանչել Թեհրանից՝ իբր երկրում իրանական հատուկ ծառայությունների անօրինական գործունեության պատճառով: