|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Անկարայում երեքշաբթի սկսվել են Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով առաջին լսումները. հայտնում է ТАСС-ը։
Կառլովը սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19–ին Անկարայում լուսանկարների ցուցահանդեսի բացման ելույթի ժամանակ:
Թուրք իրավապահները ձերբակալել են 28 կասկածյալի, որոնցից 18-ը դատարանի առաջ կկանգնեն այսօր:
Մեղադրող կողմը նշել է, որ սադրանքն ուղղված էր Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացնելուն: Մեղադրյալների թվում են Ֆեթուլահ Գյուլենը, ինչպես նաև նախկին պետական ծառայող Շահին Սոգյութը, որը, հավանաբար, հրամայել է սպանել Կառլովին։