|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի՛ համաքաղաքացիներ ջան, շնորհավորում եմ Սուրբ ծննդյան տոնի առթիվ։ Ասեմ, որ մեզ սպասվում է դժվար, աշխատանքով ծանրաբեռնված տարի։ Պետք է հաղթահարենք առկա դժվարությունները և քաղաքացուն վերադարձնենք երբեմնի հարմարավետ ու մաքուր քաղաքը։
Առաջին հերթին պետք է ազատագրել հետիոտնի համար նախատեսված մայթերը, ձերբազատվել կամ տեղափոխել չգիտեմ` ոնց մայթերին հայտնված անճաշակ գովազդային վահանակները, վճարային տերմինալները, բանկոմատները, իսկ անօրինական փողոցային առևտրի մասին մի քանի օրից կլսեք և կտեսնեք։
Նաև բոլորիս մտահոգող աղբահանության հարցում ևս լինելու են արմատական լուծումներ. ու քաղաքային իշխանությունների հսկողության ներքո Sanitek-ը սկսելու է ավելի բարեխիղճ աշխատել։ Քաղաքը կարգի բերելու գործում մենք ակնկալում ենք ձեր օգնությունն ու սրտացավ վերաբերմունքը։ Քաղաքացին պետք է պահանջատեր լինի ոչ միայն քաղաքային իշխանությունների, այլ նաև սեփական գործողությունների հանդեպ։ Հուսով եմ, որ կստացվի փոխադարձ արդյունավետ աշխատանք»։