|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ամերիկյան Մինեսոթա նահանգում դպրոցական ավտոբուսի վարորդը սառցապատ ճանապարհով ընթանալիս կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը․ ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նշվում է՝ ականատեսները կարողացել են ֆիքսել պահը։ Կադրերում երևում է՝ ինչպես է ավտոբուսը կողանց սահելով առաջ շարժվում սառույցի վրայով: Հավելվում է, որ արդյունքում վարորդին հաջողվել է կանգնեցնել ավտոբուսը:
Միջադեպի պահին ավտոբուսում է գտնվել հոկեյի թիմի մարզուհին իր սաների հետ, որն մանրամասնել է, որ կատարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Բացի այդ, նա վարորդին հերոս է անվանել: