|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ ուսանողներ և դասախոսներ այցելել են զորամաս և անձամբ շնորհավորել հայրենյաց պաշտպանների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների և երիտասարդների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի տեղակալ Էլեոնորա Ավանեսյանը:Համալսարանականները հնարավորություն են ունեցել զրուցելու զինծառայողների հետ, ծանոթանալու նրանց կենցաղային պայմաններին և հետևելու զինվորական առօրյային:Նրա խոսքով՝ համալսարանն ամեն տարի նախաձեռնում է նման այցելություններ զորամասեր և դիրքեր:«Համալսարանի նախաձեռնությամբ ինչպես զորամասում ծառայող զինվորների, այնպես էլ դիրքապահների համար պատրաստել ենք նվերներ, հյուրասիրություն, կազմակերպել համերգային ծրագիր: Մեզանից յուրաքանչյուրիս առաքելությունn է մշտապես զինվորի կողքին լինելը: Մեր հերթական այցը հենց ասվածիս ապացույցն է: Այդպես մենք ավելի ենք գոտեպնդում, ոգևորում, ուժ ու կորով տալիս զինվորներին: Նրանք ժամանակավոր կտրվում են իրենց առօրյայից և մեզ հետ ուրախանում ու պարում»,- ասել է Է. Ավանեսյանը: