|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայում կրկին ցանկանում են պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանին:
Ըստ Hurriyet-ի` 8 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդություն է ներկայացվել խորհրդարան:
Խորհրդարանի սահմանադրական և արդարադատության հանձնաժողովի հաստատումից հետո միջնորդությունը կուղղվի արդարադատության նախարարություն՝ վերջնական հաստատման համար:
Հայտնի է, որ 8 պատգամավորներից 6-ը քրդամետ կուսակցությանն են անդամակցում: Նրանց թվում է նաև կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանը: