|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին ԱՀ Ազգային ժողովի դիմաց շուրջ 20 քաղաքացիներ ակցիա են կազմակերպել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի ազգային հերոս Ալլահվերդի Բագիրովի Ակնայում պահպանվող գերեզմանին հուշաքար տեղադրողներին:
Ցույցի կազմակերպիչներից Դավիթ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշել է, որ ԱԺ-ը քայլեր չի ձեռնարկել երեք ամիս առաջ 160 հոգու կողմից ստորագրված դիմում-պահանջի իրականացման ուղղությամբ: Դիմողները պահանջում էին քննել դեպքը եւ պատասխանատվության ենթարկել հուշաքարը տեղադրողներին:
«Մեր տեղեկությունների համաձայն՝ պատգամավոր Հայկ Խանումյանն է մասնակցել հուշաքարի տեղադրմանը: Նա պետք է հարցաքնվի եւ մեղավորության հաստատման դեպքում ենթարկվի խիստ պատժի»,- ասել է Սարգսյանը:
Ցույցի կազմակերպիչներից երեքը հանդիպել են ԱԺ-ի պատգամավորների հետ եւ մտադրված են, անհրաժեշտության դեպքում, հարցը բարձրացնել այլ հարթակներում եւս:
Աղբյուր` aparaj.am