|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի պետական TRT հեռուստառադիոընկերության մի շարք աշխատակիցներ Եմենի Ադեն քաղաքում ձերբակալվել են Արաբական Միացյալ Էմիրությունների անվտանգության ուժերի կողմից։
Ըստ DHA-ի` Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը միջադեպի կապակցությամբ գրավոր հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ Թուրքիայի դեսպանն արդեն տեղեկացված է կատարվածի մասին և համապատասխան աշխատանքներ է իրականացնում։
Թուրք լրագրողների անձնագրերն առգրավվել են օդանավակայանում: Միջադեպի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։