|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա ամանորյա համերգ-ներկայացում, որի ընթացքում հանդիսավոր կերպով կվառվեն գլխավոր նոր տոնածառի լույսերը:
«Երևանի քաղաքապետարանը բոլորին սիրով հրավիրում է մասնակցելու տոնական միջոցառմանը: Միջոցառման նախապատրաստման ընթացքում հարակից որոշ փողոցների երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: