|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Տեղեկացրել էինք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանն այսօր ազատվել է պաշտոնից։ Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Կառավարման ամբիոնի վարիչի ԺՊ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը:
Նա «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:
Լրագրողները կառավարության նիստից հետո ԿԳ նախարարից հետաքրքրվեցին, թե նման նշանակումը չի՞ նշանակում, որ «Իմ քայլը» «գրավում» է բուհերը, քանի որ մինչև այդ Հարությունյանը բարձրաձայնում էր, թե ՀՀԿ-ականներն են գրավել բուհերը: Ի պատասխան նա նշեց, որ տնտեսագիտականի ռեկտորի պաշտոնակատարը դոկտոր, պրոֆեսոր է: «Ես պարոն Հայրապետյանի հետ ծանոթացել եմ մեկ ամիս առաջ: Պարոն Հայրապետյանը դոկտոր-պրոֆեսոր է, 31 տարեկան, և այդ հանգամանքը միայն բավարար է պատշաճ կերպով գնահատելու նրա կարողությունները, գիտելիքները և հմտությունները»,- ասաց նա։