|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի պաշտոնական հրավերով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Անկարայում է: Այդ մասին տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Պաշտոնական պատվիրակության կազմում են Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն եւ մի շարք այլ նախարարներ:
Նախագահ Ռոհանին Անկարայում մասնակցելու է Իրան-Թուրքիա ռազմավարական համագործակցությունների գերագույն խորհրդի 5-րդ նիստին: Նախատեսվում է նաեւ այցի շրջանակում երկու երկրների միջեւ կստորագրեն քաղաքական, տնտեսական եւ մշակութային համագործակցությանը վերաբերող մի շարք կարեւոր փաստաթղթեր:
Նշենք, որ Անկարա մեկնելուց առաջ նախագահը «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում կայացած ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերականգնումից հետո պաշտոնական Անկարայի դիրքորոշմանը, դա համարել է «կառուցողական, կտրուկ ու հստակ»: «Թուրքիայի հետ հարաբերությունները յուրահատուկ նշանակություն ունեն մեզ համար: Որպես բարեկամ եւ հարեւան երկրներ` մենք ունենք քաղաքական, տնտեսական, պատմական, մշակութային եւ կրոնական բազմաթիվ նմանություններ»,- ասել է նա: