|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ կարողացել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում փոխըմբռման հասնել. հայտնում է Интерфакс-Азербайджан-ը:
«Կարծում եմ, որ Միլանում վերջերս կայացած հանդիպման ժամանակ իմ հայ գործընկերոջ հետ երկար տարիների ընթացքում առաջին անգամ հասանք փոխըմբռնման»,- ասել է Մամեդյարովը:
Նա նաև ասել է, որ 2019-ին ԼՂ հակամարտության կարգավորման ուղիների որոնումը կշարունակի Ադրբեջանի համար գլխավոր խնդիրը լինել:
Մամեդյարովը նաև հայտնել է, որ 2019-ի հունվարին Մնացականյանի հետ նախատեսված հանդիպման ընթացքում կշարունակեն ԼՂ հակամարտության կարգավորման ուղիներ որոնել: