|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Արմենպրես»-ի կենսագրությունը սկիզբ է առնում Առաջին Հանրապետության շրջանից:
Այսօրվա հոբելյանը մեր երկրին անխոնջ եւ անդադար ծառայության հարյուրամյա ուղի է նշանավորում: Մեկդարյա գործունեությամբ, տեղեկատվական այս գործակալությունը ոչ միայն հայաստանյան կյանքի ամենօրյա լուսաբանողն է եղել, այլեւ կատարել է պետական կյանքին բնորոշ կարեւոր մեկ գործառույթ:
Ուրախ ենք, որ նոր ժամանակների թոհուբոհի մեջ «Արմենպրես»-ը չկորցրեց իր ուղին ու առաքելության գիտակցությունը եւ մնում է ոլորտի գնահատված օղակներից մեկը: Վաստակի ամենապատկառելի բեռն ունեցող գործակալությանն ու իր հավատավոր աշխատակիցներին ցանկանում ենք նոր տասնամյակների հաղթահարում եւ ազնիվ ծառայություն մեր երկրին ու ժողովրդին:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
18.12.2018թ.