|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դեկտեմբերի 17-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Կրավչենկոյի հետ։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին եվրոպական և մի շարք ուղղություններով փոխգործակցության շուրջ։ Ընդգծվեց երկկողմ միջպետական համագործակցության իրավապայմանագրային հենքի հետագա զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված հետագա համատեղ ջանքերի կարևորությունը։ Քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։