|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անգլիայի և Ուելսի գլխավոր դատախազ Ջեֆրի Քոքսը նախարարների կաբինետին հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հնարավոր է լքի պաշտոնը Brexit-ից հետո. հայտնում է Газета.ру-ն:
Նրա խոսքով` Մեյը կարող է հեռացվել պաշտոնից, իսկ նրանից հետո մյուսները կշարունակեն նրա գործը և կպայմանավորվեն երկրի` ԵՄ-ից դուրս գալու պայմանների վերաբերյալ: Իսկ մինչ այդ նախարարները պետք է «կուլ տան» Մեյի առաջարկած տարբերակը:
Հիշեցնենք, որ պահպանողականների մի մասը համաձայն չէ համաձայնագրի պայմաններին և ցանկանում է Մեյի հրաժարականը: