|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երեկ՝ կեսօրին, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի զինվոր։ Shamshyan.com-ի տեղեկություններով` նա աչքի մասում հրազենային վնասվածք ունի:
Տեղի բժիշկներն առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել ու հիմա պատրաստվում են վիրավոր զինվորին տեղափոխել Երևանի կենտրոնական հոսպիտալ։
Shamshyan.com-ի հետ զրույցում զինվորի մայրն ասել է. «Տղաս Էրեբունու զինկոմիսարիատի կողմից է զորակոչվել բանակ, և երեկ զանգահարեցին մեզ ու ասացին, որ` գնացեք զինկոմիսարիատ, երեխայի դակումենտները ստացեք և գնացեք Մուրացանի հոսպիտալ. ձեր տղային Արցախից տեղափոխում են այնտեղ։ Թե ինչն է եղել պատճառը և ինչ պայմաններում է մեր տղան, ում ազգանունը Վահրանյան է, հրազենային վնասվածք ստացել, մենք դեռևս չգիտենք։ Այս պահին մեզ միայն հետաքրքրում է երեխայի ճակատագիրը»։