|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուի խոսնակ Աննա Մելքաձեն հրապարակել է նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները. հայտնում է Спутник- Грузия-ն:
Այսպես` «Վրացական երազանք» իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ձայների 59,52%-ը: «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից առաջադրված Գրիգոլ Վաշաձեի օգտին է քվեարկել ընտրողների 40,48%-ը:
Վաշաձեն չի ընդունում ընտրությունների արդյունքները և պատրաստվում է իր կողմնակիցների հետ ակցիա իրականացնել Զուրաբիշվիլիի երդման արարողության օրը` դեկտեմբերի 16-ին:
Հիշեցնենք, որ ընդդիմությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում էր պահանջել, սակայն իշխանությունը հրաժարվել էր. հայտնում է Грузия – Онлайн-ը: