|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ:
Լիբանանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում նրա առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ առաջիկա տարիներին երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել, այդ թվում՝ տնտեսական ոլորտում:
Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրիին քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր: