|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման արժանացել է Ռոբերտ Քենեդիի անվան Ripple of Hope մրցանակի, որը շնորհվում է սոցիալական փոփոխություններին նպաստած հայտնի դեմքերին:
Ըստ Daily Mail-ի` նախկինում այս մրցանակին են արժանացել նաև նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, դերասաններ Ռոբերտ դե Նիրոն, Ջորջ Քլունին, երգիչ Բոնոն:
«Որքան էլ ծանր լինեն հանգամանքները, միշտ հույս ունեցեք, որ լավագույն օրերը դեռ առջևում են: Միասնական լինելու դեպքում ամեն ինչ կհաղթահարենք»,- մրցանակը ստանալիս ասել է Օբաման: