|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր գործադիրի հերթական նիստում պարզ դարձավ, որ կառավարությունը նպատակահարմար է համարում ՀՀ-ի և Եվրոպական Միության միջև 2018թ. նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 7-ին ստորագրված «ԵՄ-ն քաղաքացիների համար»՝ «Հայաստանում ժողովրդավարության ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագրի հաստատումը, որի նպատակն է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը, կառավարության նկատմամբ վստահության բարձրացումը և Հայաստանում քաղաքացիական հասարակության ներգրավվածության մակարդակի բարձրացումը:
Ծրագրով նախատեսվում է մի շարք ուղղություններով արդյունքների գրանցում՝ թափանցիկ և վստահելի ընտրություններ, կառավարության բաց գործելաոճ և հաշվետվողականություն, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի բարձրացում, քաղաքացիական հասարակության հետ կառուցողական երկխոսության մեխանիզմ, մասնակցային ժողովրդավարության զարգացում, Հայաստանում ակտիվ լրատվական միջավայրի զարգացում, կանանց ներգրավվածության ամրապնդում և այլն:
Ծրագիրը, միևնույն ժամանակ, նպաստում է 2030 թվականի օրակարգի հիմնականում հետևյալ Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) աստիճանաբար հասնելուն՝ «Հասնել գենդերային հավասարության և իրավազորել բոլոր կանանց և աղջիկներին» և «Խթանել խաղաղ և ներառական հասարակության կայուն զարգացումը, բոլորի համար ապահովել արդարադատության մատչելիություն և բոլոր մակարդակներում ստեղծել արդյունավետ, հաշվետու և ներառական ինստիտուտներ»։ Նախատեսված է նաև, որ ծրագիրը կնպաստի այլ ԿԶՆ-ին՝ «Ամենուրեք վերացնել աղքատության բոլոր ձևերը», «Ապահովել ներառական և հավասար որակյալ կրթություն», «Կրճատել անհավասարությունը երկրների ներսում և դրանց միջեւ»։
Համաձայնագրով նախատեսվող ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից` Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը 8,04 մլն եվրո է: Իրականացման ժամանակահատվածը կազմում է 84 ամիս: