|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ Տեխաս նահանգում շահույթ չհետապնդող կազմակերպության նախկին նախագահ Քեմալ Օքուզը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ թաքցրել է այն փաստը, որ դեռևս 2013 թվականին իր` կոնգրեսական այցը Ադրբեջան ֆինանսավորվել է Ադրբեջանի կառավարության կողմից. տեղեկացնում է Justice-ը:
Այս մասին հայտարարել են ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի քրեական բաժնի դատախազի օգնական Բրիան Ա. Բենզկովսկին, փաստաբան Ջեսսի Ք. Լյուը և FBI- ի Վաշինգտոնի դաշտային գրասենյակի փոխտնօրեն Նենսի ՄըկՆամարան:
Քեմալ Օքսուզը, ով նախկինում եղել է ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արլինգթոնի բնակիչ, մեղավոր է ճանաչել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էթիկայի հարցերով կոմիտեի նյութական փաստեր կեղծելու, թաքցնելու և փաստեր քողարկելու համար:
Օքսուզը կդատապարտվի 2019 թ. փետրվարի 11-ին:
Նշենք, որ Օքսուզի դեմ հետաքննությունն իրականացրել է FBI-ը` Հետաքննության դաշնային բյուրոն: