|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կաբինետի անդամները զգուշացրել են, որ նա ստիպված կլինի հրաժարական տալ, եթե երկրի խորհրդարանը հավանության չարժանացնի ԵՄ-ի հետ համաձայնագրի նախագիծը, իսկ նորը չհաջողվի համաձայնեցնել: Այդ մասին, ըստ ТАСС-ի, գրել է The Daily Telegraph-ը` իր աղբյուրներին հղումով:
Ըստ դրանց` մոտ օրերս կաբինետի անդամները կփորձեն համոզել Մեյին` Բրյուսելից Brexit-ի համաձայնագրի լավագույն պայմանները կորզել: Եթե դեկտեմբերի 11-ին Բրիտանիայի խորհրդարանը քվեարկի ԵՄ գագաթնաժողովի ժամանակ հաստատված փաստաթղթի դեմ, իսկ վարչապետը չկարողանա ԵՄ-ից զիջումներ ստանալ, ապա մեծ հավանականությամբ նա ստիպված կլինի հրաժարական տալ: