|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն արդեն կատարել է իր ընտրությունը: Նա համոզմունք հայտնեց, որ իր ղեկավարած կուսակցությունը` ՕԵԿ-ը, վստահաբար անցնելու է խորհրդարան:
«Քվեարկեցի Հայաստանի զարգացման, նորարարական, խելացի ծրագրերով երկիրը կառավարելու, նոր աշխատատեղերի ստեղծման, այլ ոչ թե կրճատման, ՀՀ-ի առաջ ծառացած բյուր ու բազում ներքին ու արտաքին սպառնալիքները նորարարական մոտեցումներով կառավարելու և հանգուցալուծելու օգտին»,- ասաց Բաղդասարյանը:
Ըստ նրա` ընտրության ընթացքն այս պահի դրությամբ նորմալ է ընթանում: Թեկնածուն նշեց, որ ահազանգեր չունեն խախտումների մասին և ժողովրդին մաղթեց արդար քվեարկություն: