|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին, դեռ Հայաստան չեն տեղափոխել. լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Նրա` Հայաստան տեղափոխման հարցն ընթացքի մեջ է: Համապատասխան փաստաթղթերի շրջանակը կհավաքեն, գլխավոր դատախազությունն արդեն զբաղվում է: Կարևորը ձերբակալությունն է: Նա ձերբակալվել է Պրահայում, այնուհետև կարտահանձնվի Հայաստանին»,- ասաց ոստիկանապետը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով: