|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինայի ժողովրդական պատգամավորները հավանություն են տվել Ուկրաինայի եւ Ռուսատանի միջեւ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության մասին պայմանագրի գործողության դադարեցմանը: Այս մասին հայտնել Է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը:
Համապատասխան նախագահական օրինագծի օգտին 277 ժողովրդական պատգամավոր է քվեարկել խորհրդարանի դեկտեմբերի 6-ի լիագումար նիստում: Օրենքի նախագծի համաձայն՝ Բարեկամության պայմանագրի գործողությունը դադարեցվում է 2019 թվականի ապրիլի 1-ից:
Ուկրաինայի եւ ՌԴ-ի միջեւ Բարեկամության մասին պայմանագիրը ստորագրվել Էր 1997 թվականի մայիսին, Գերագույն ռադան այն վավերացրել Էր 1998 թվականի հունվարին:
2018 թվականի դեկտեմբերի 3-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խորհրդարան օրինագիծ էր ներկայացրել այդ պայմանագրի գործողության դադարեցման վերաբերյալ: