|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են՝ օրերս Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր Գերմանական Կարմիր խաչի Բեռլինի կենտրոնակայան:
Գերմանական Կարմիր խաչի նախագահը Հայաստանի նախագահի տիկնոջը՝ Նունե Սարգսյանին էր հանձնել Գյումրիի «Բեռլին» բժշկական կենտրոնի վերանորոգման աշխատանքների համար նախատեսված 10 հազար եվրո գումարի նվիրատվության կտրոնը:
Շնորհակալություն հայտնելով նվիրատվության համար՝ նախագահ Սարգսյանն ասել էր, որ Գյումրիի «Բեռլին» բժշկական կենտրոնի վերանորոգման համար նվիրատվություն կլինի նաև իր կողմից՝ ավելի մեծ ծավալի աշխատանքներ կատարելու համար:
Դեկտեմբերի 5-ին հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը Գյումրիում այցելել են «Բեռլին» բժշկական կենտրոն և հանձնել նվիրատվությունների կտրոնները. Գերմանական Կարմիր խաչի նվիրաբերած 10 հազար եվրոյին հանրապետության նախագահն ավելացրել է 5 մլն դրամ:
Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ նվիրատվության գումարի միջոցով բժշկական կենտրոնի աշխատանքային պայմանները և հնարավորություններն ավելի կբարելավվեն: