|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
BBC-ի տեղեկացմամբ` Իրանի միջուկային փորձարկումների վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն ավարտվել է առանց որևէ հայտարարության:
Փակ դռների հետևում կայացած նիստը հրավիրվել էր Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի պահանջով: Երկու երկրների ներկայացուցիչները քննադատել են դեկտեմբերի 1-ին Իրանի կողմից միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկումը՝ նշելով, որ դա հակասում է ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևին:
Իրանի ներկայացուցիչը չի ընդունել հնչած մեղադրանքները՝ հիշեցնելով, որ Իրանի հրթիռային փորձարկումները չեն խախտում նշված բանաձևը:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին էլ նշել է, որ եթե ԱԽ-ն ցանկանում է, որ Իրանն իսկապես կատարի ընդունված բանաձևերը, առնվազն պետք է միաձայն դատապարտի հրթիռային այս «սադրիչ» փորձարկումը:
Նշենք, որ ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևը հաստատում է 2015 թվականին Իրանի և միջազգային միջնորդ «Վեցյակ»-ի միջև կայացած Միջուկային համապարփակ համաձայնագիրը: Այն Իրանին կոչ է անում խուսափել բալիստիկ հրթիռների փորձարկումից, որոնք կարող են միջուկային գլխիկներ կրել: Բանաձևը, սակայն, չի արգելում փորձարկումները: