|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՌԴ իշխանությունները հրաժարվել են Ադրբեջանին մատակարարել «Բալ-Է» ափային հրթիռային համալիրը: Այդ մասին հայտնի է դարձել Коммерсантъ-ին:
Նշվում է, որ գործարքի չեղարկումը պայմանավորված է ՌԴ պաշտպանության նախարարության դիրքորոշմամբ: Ռուսական կողմը եկել է այն եզրահանգմանը, որ տվյալ համալիրի հրթիռի՝ նույնիսկ արտահանման համար նախատեսված տարբերակը հավանական սպառնալիք է ՌԴ տարածքային ջրերում գտնվող Կասպյան նավատորմի համար:
Նշվում է, որ Մոսկվան էական վնաս չի կրի տվյալ գործարքի չեղարկումից, քանի որ վերջին տարիներին Բաքուն 5 մլրդ դոլարի ռուսական զենք և ռազմական տեխնիկա է գնել: Ըստ թերթի` երկկողմ հարաբերությունների սառեցմանը դա նույնպես չպետք է հանգեցնի: