Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Վերաքննիչ դատարանում ավարտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքի ներկայացումը: Ընդմիջումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:
«Շարունակեցինք պաշտպանների բողոքի ներկայացման գործընթացը: Կարելի է ասել՝ ավարտվեց պաշտպանների բողոքի ներկայացումը: Հիմա կանցնենք հաջորդ փուլին: Դեռևս դատախազության դիրքորոշումը և այլ գործընթացներ չեն իրականացվել: Դիրքորոշումների ներկայացումից հետո կքննվեն և առարկությունների ներկայացումից հետո կանցնենք միջնորդությունների քննությանը»,- ասաց Օրբելյանը:
Նա նշեց, որ չի կարծում, թե ֆիզիկապես հնարավոր է այսօր ավարտին հասցնել գործը:
Օրբելյանը նաև հայտնեց, որ Քոչարյանը դատարանում ելույթ ունեցել է, սակայն չմանրամասնեց, թե ինչ է ասել:
Հարցին` ի՞նչ ակնկալիքներ ունի դատարանից, փաստաբանը պատասխանեց. «Կարող եմ ասել, որ առկա և' իրավական, և' փաստական, և' վերլուծական նյութերը հիմք են տալիս ենթադրելու, որ պետք է մեզ համար դրական արդյունք ունենանք, բայց որևէ բան կանխատեսել չեմ կարող»: