|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, թե մարտի 1-ի գործով տեղի է ունեցել հազարից ավելի հարցաքննություն: Եւ ահա երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հարցաքննվածների թվում են եղել ՀՀ նախկին ոստիկանապետ գեներալ Հայկ Հարությունյանը, նրա առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը: Սակայն մեզ չհաջողվեց պարզել՝ արդյոք նրանք մեղադրյալի կարգավիճակ ունեն, թե ոչ:
Բանն այն է, որ մարտի 1-ի քրեական գործի դրվագներից մեկն էլ վերաբերում է այդ օրը առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցույցը ցրելուն, որից հետո ոստիկանությունում պաշտոնական փաստաթղթեր են կեղծվել` կատարվածը փորձելով ներկայացնել իբր օպերատիվ տվյալների հիման վրա տեղազննություն իրականացնել: