|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատունն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ու «Ազնավուր» հիմնադրամի հետ «Գթասրտության ժամանակագրություն» խորագրով միջոցառում է կազմակերպել՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Այդ մասին հայտնում է դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
Երեկոյին ներկա են եղել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը, «Ավրորա»-ի համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը և այլք:
Նիկոլա Ազնավուրն իր խոսքում պատմել է` ինչպես է Ազնավուրը 1988-ի երկրաշարժի ժամանակ մոբիլիզացրել միջազգային հանրությանը:
«Հայրս առաջիններից էր, որ արձագանքեց 1988-ի ողբերգությանն ու անմիջապես գործի անցավ: Այդ նույն գիշերը նա Ժորժ Գարվարենցի հետ գրեց Pour toi Armenie երգը՝ մոբիլիզացնելով արտիստների Ֆրանսիայից, Ամերիկայից, Իտալիայից, իսկ հետո՝ ամբողջ միջազգային հանրությանը»,- նշել է նա:
Լուսանկարները` ստորև: