|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը հանդես է գալիս որպես մարդու իրավունքների պաշտպան նաև այն դեպքերում, երբ խախտվում են ՀՀ երկրորդ նախագահի իրավունքները:
«Ցանկացած իրավիճակում մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն»,- լրագրողների հետ զրույցում նշեց նա:
Անդրադառնալով Մարտի 1-ի համար պատասխանատվության հարցին` Ալավերդյանը հիշեցրեց, որ 2008-ի մարտի 1-ին տեղի է ունեցել ԱԺ արտահերթ նիստ, և ինքը հարց է դրել՝ ցանկացած իրավիճակում երկրի կանոնակարգված գոյությունը կախված է միայն իշխանություններից, և հետագայում ընդդիմության գործողությունները պետք է դիտարկվեն այդ համատեքստում:
«Ես այն ժամանակ էլ եմ ասել, որ տեղի ունեցածի համար պատասխանատվություն է կրում հենց նախագահը և ընթերցել եմ Սահմանադրության համապատասխան հոդվածը, բայց պետք չէ շփոթել պատասխանատվությունը մեղավորության կամ մեղքի հետ»,- հավելեց նա: