|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ուկրաինան պատրաստվում է նախագահական ընտրությունների չեղարկմանը, որոնցում նախագահ Պյոտր Պորոշենկոն, ամենայն հավանականությամբ, կպարտվի: Նման կարծիք հայտնել է սենատոր Օլեգ Մորոզովը. հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` այդ նպատակի համար ընդունելի են ցանկացած միջոցներ` նավերի ներխուժում ՌԴ-ի ջրատարածք, ռազմական դրության սահմանում, կրակոցներ Դոնբասում:
Երեկ ուկրաինական մի քանի նավեր հատել են ՌԴ-ի սահմանը: Դրանք մտել են ռուսական` ժամանակավորապես փակ ջրատարածք և չեն ենթարկվել ռուսական կողմի նախազգուշացումներին: Ռուսական կողմը կրակ է բացել, վիրավորվել է 3 ուկրաինացի զինվորական, նրանց բժշկական օգնություն են ցույց տվել, կյանքին սպառնացող վտանգ չկա: Նավերը ձերբակալվել են:
ՌԴ-ն քրեական գործ է հարուցել և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ հրավիրել Ազովի ծովում ստեղծված իրավիճակի հետ կապված:
Ուկրաինան կատարվածից հետո ռազմական դրություն հայտարարելու մասին որոշում է կայացրել: