|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը Թուրքիա-Եվրամիություն բարձր մակարդակի հանդիպումից առաջ մեկնել են Թուրքիա, սակայն չեն հանդիպել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ըստ Cumhuriyet-ի` հանդիպման չկայանալու պատճառը ԵՄ-ն չէ: Էրդողանն ինքն է մերժել Մոգերինիին և Հանին ընդունելու առաջարկը:
Ուշագրավ է, որ մինչ այդ Հանը հայտարարել էր, որ ԵՄ-ն պետք է դադարեցնի Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններն ու այդ երկրի հետ հարաբերությունների զարգացման այլ ճանապարհ ընտրի: