|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ապարանում հայտարարեց, որ կտրելու են ընտրակաշառք բաժանողների ձեռքը: Իհարկե, Փաշինյանը նշեց, որ դա ասում է փոխաբերական իմաստով՝ նկատի ունենալով, որ ընտրակաշառք բաժանողները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ: Բայց խոսքը ազդեցիկ է դառնում, երբ այն ամրապնդվում է գործով:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ նույնիսկ ՔՊ որոշ թեկնածուներ համայնքապետերին գումարներ են տալիս, որպեսզի վերջիններս իրենց համար ձայներ ապահովեն, եւ իրենք առաջ անցնեն ՔՊ-ի իրենց մրցակիցներից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: