|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Սոցիալական ապահովության պետական ծառայության պետերը իրենց կարիերան միշտ վատ են ավարտում: Վազգեն Խաչիկյանի ճակատագիրը կարող է կիսել նաեւ թավշյա հեղափոխությունից հետո ծառայության պետի պաշտոնին հրաժեշտ տված Հովհաննես Սահակյանը:
Ճիշտ է, նրան Վազգեն Խաչիկյանի նման չեն մեղադրում նպաստները ուտելու մեջ, բայց Սահակյանն էլ պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ պարգեւավճարներ է տվել աշխատակիցներին, որի գումարը գերազանցում է 50 մլն դրամը:
Սահակյանը ստիպված կլինի պատասխան տալ պետական բյուջեի միջոցները վատնելու համար, եւ գուցե հասկանա, որ բարեգործություն կարելի է անել միայն սեփական միջոցներով եւ ոչ թե հարկատուների հաշվին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: