|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի դատախազի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը հանձնարարվել է ստուգել իր ենթաշտաբներից մեկի պետին մոտենալու և իր հետ չաշխատելու համար զգուշացնելու վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարության մեջ նշված հանգամանքները:
Ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են ուղարկվել հայտարարության վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները:
Հիշեցնենք, որ այսօր Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Փաշինյանի թիմակիցները ՀՀԿ գրասենյակի մոտ մոտեցել են իր աջակիցներին, մասնավորապես ընկերոջը, որ իր նախընտրական ենթաշտաբի պետերից է, և ասել, որ այլևս չգա, եթե չի ուզում աշխատանքից զրկվել: