|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նոյեմբերի 16-ին Թեհրանի «Արարատ» մարզավանում տեղի ունեցավ իրանահայության խոշորագույն մարզամշակութային կազմակերպության՝ Հայ Մշակութային «Արարատ» կազմակերպության Սկաուտական միության երդման հանդիսավոր արարողությունը:
«Արարատ»-ի սկաուտների այս տարվա երդման արարողությունը նվիրված էր Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին:
Արարողության ընթացքում «Արարատ»-ի ավելի քան 280 արի-արենուշներն ու գայլիկ-արծվիկները երդվեցին ծառայել Հայրենիքին ու հայությանը եւ հաւատարիմ մնալ հայ սկաուտի դավանանքին: Նրանք վերահաստատեցին իրենց հավատարմությունը Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր այրերի հռչակած գաղափարներին ու արժեքներին՝ խոստանալով ջանք չխնայել նւիրագործելու նրանց եւ ողջ հայության մեծ տեսլականը՝ Միացյալ եւ անկախ Հայաստանը:
