|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ 2017 թվականի նոյեմբերին անհետացած «Սան Խուան» սուզանավը հայտնաբերվել է. հայտնում է РИА Новости-ն:
Արգենտինայի ՌԾՈՒ-ն և պաշտպանության նախարարությունը հայտնել են, որ հեռակառավարման սարքի միջոցով 800 մ խորության վրա Ocean Infinity ընկերության հայտնաբերած օբյեկտի հետազոտությունից հետո հաստատվել է, որ այն «Սան Խուան» սուզանավն է:
Սուզանավը դադարել էր կապի դուրս գալ 2017 թվականի նոյեմբերի 15-ից: Սուզանավում եղել է 44 մարդ: Այդ ժամանակ ՌԾՈՒ-ն հայտնեց, որ հնարավոր է՝ նավում պայթյուն է տեղի ունեցել: