|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իսրայելում նախատեսվում է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց ժամկետը կհամաձայնեցվի կիրակի: Այդ մասին հատնել է «Կան» ռադիոկայանը երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուի կոալիցիոն առանցքային գործընկերների հետ հանդիպման արդյունքներով. տեղեկացնում է РИА Новости-ն:
Կոալիցիոն ճգնաժամն առաջացավ այն բանից հետ, երբ երկրի ՊՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը հայտնեց իր հրաժարականի մասին, քանի որ համաձայն չէր ՀԱՄԱՍ-ի հետ հրադադար կնքելու` Նեթանյահուի որոշման հետ: Լիբերմանի հետևից կոալիցիայից դուրս եկավ «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունը, որը նա գլխավորում էր:
Նոր ընտրությունների օգտին հանդես եկան անգամ Նեթանյահուի հիմնական դաշնակիցները: