|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Time ամսագիրը կազմել է 2018-ի լավագույն ֆիլմերի տասնյակը: Առաջին տեղում է Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմը. հայտնում է Лента.ру-ն:
«Ռոմա» սև-սպիտակ կինոնկարը պատմում է ապահովված ընտանիքի կյանքի մասին, որին ծառայում է Կլեո մաքրուհին: Դեպքերը զարգանում են Մեխիկոյում 1970-ականներին: Կինոնկարը Վենետիկյան փառատոնի լավագույն ֆիլմ է ճանաչվել:
Երկրորդ տեղում է «Կլինե՞ս իմ հարևանը» ֆիլմը, որը նվիրված է դերասան Ֆրեդ Ռոջերսին:
Երրորդ տեղում է «Քահանայի օրագիրը» ֆիլմը, որը պատմում է ալկոհոլով տարված քահանայի մասին, որին սկսել են հուզել շրջակա միջավայրի խնդիրները: