|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԲՀԿ կուսակցսւթյան ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանը ԿԸՀ-ին հանձնեց կուսակցության համապետական ընտրական ցուցակը, որում ընդգրկված է 175 թեկնածու: Ցուցակը գլխավորում է ԲՀԿ կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, երկրորդ հորիզոնականում ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն է, երրորդ տեղում` Արթուր Գրիգորյանը, չորրորդ տեղում՝ Նաիրա Զոհրաբյանը:
«Մեր ցուցակը կազմված է նորմալ, բանիմաց մարդկանցից, որոնք պատրաստ են ստանձնել երկրի ղեկավարումը, առաջ տանել պետության տնտեսությունը: Այսօր կարևորը տնտեսության զարգացումն է»,- լրագրողներին ասաց Ռուբեն Մանուկյանը՝ հավելելով, որ անկուսակցականներ էլ կան ցուցակում, իսկ Արարատ Զուրաբյանն այս անգամ ցուցակում չի լինելու:
ԲՀԿ ներկայացուցիչը շեշտեց, որ պայքարում են հաղթանակի համար:
Իսկ թե ո՞վ է լինելու ԲՀԿ-ից վարչապետի թեկնածու, Մանուկյանն ասաց՝ ժամանակը գա, կորոշեն: