|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, Հայ օգնության միության Հայաստանի շրջանային վարչությունը հրավիրում են ՀՕՄ-ի անդամ Ծովինար Խաչատրյանի «Հայուհի» գրքի շնորհանդեսին, որը կկայանա ուրբաթ, ժամը 14.00-ին, «Համազգային»-ի Երևանի գրասենյակի հյուրասրահում (հասցե`Մաշտոցի պողոտա, 37/14 /Օպերայի շենքի դիմաց/):
Գիրքն ամփոփում է հեղինակի վերջին տարիների արձակ և դրամատուրգիական ստեղծագործությունները: Դրանց հիմնական թեման Արցախն է, ազատագրական պայքարը, հետպատերազմյան իրականությունը:
Նշենք, որ հեղինակը մտադրություն ունի գրքի վաճառքից գոյացած հասույթի մի մասը տրամադրել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին: