|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին պահպանվում է հարաբերական կայունություն, նվազում են հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերը: Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը` անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը:
Նա կոչ է անում կողմերին` ամրացնել դրական միտումը լրացուցիչ միջոցներով` լարվածությունը նվազեցնելու համար:
«Կրակի դադարեցումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության կարևորագույն պայմանն է»,- գրել է Լուկաշևիչը: