|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի համար կարևոր չէ, թե ինքը որ շենքում է աշխատում: «Կարևոր է աշխատակիցների համար, թե որ շենքն է ավելի հարմարավետ աշխատանքում: Ցավոք, Մաշտոցի 47-ը, որը հոյակապ, շատ գեղեցիկ շենք է, աշխատակիցների համար հարմար չէ՝ սկսած ջեռուցման, սառեցման և մնացած այլ պայմաններից: Կարծում եմ` Բաղրամյան 26-ն ավելի հարմարավետ է աշխատակիցների համար»,- ասաց նա ԵՊՀ-ում լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով նախագահի նստավայրը Բաղրամյան 26 տեղափոխելու` կառավարության որոշմանը:
Արմեն Սարգսյանը հավելեց, որ Բաղրամյան 26-ը նախագահին վերադարձնելու համար դեռ որոշակի գործընթաց է պահանջվում, Ազգային ժողովն էլ դեռ պիտի հաստատի: