|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Գագրիել Բալայանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ բացարձակ սուտ են ադրբեջանական կողմի պնդումները, թե հայկական կողմին գերիների փոխանակման առաջարկ է արվել:
«Մինչև իմ՝ այսօր նախարարությունից դուրս գալը, պաշտպանության նախարարությունը նման առաջարկ չի ստացել: Սովորաբար, նման առաջարկները մեզ հիմնականում գալիս են Կարմիր խաչի խողովակներով»,- ասաց նա:
Բալայանը նշեց, որ ընդհանրապես չի պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը, քանի որ ո'չ Հայաստանում, ո'չ Արցախում ռազմագերիներ չկան: «Մենք բավականին բաց ենք աշխատում` դրա հետ կապված: Եթե նման նախաձեռնություն եղել է, ապա Կարմիր խաչն էլ իրավիճակին տիրապետում է և հասկանում, որ դա պարզապես նրանց ներքին կամ գուցե արտաքին շահառուներին ուղղված հայտարարություն է, որը որևիցե հիմնավորում չունի»,- ասաց նա: